«Սելեկտիվ աբորտների թվով Չինաստանից հետո Հայաստանը երկրորդ տեղում է»
08/03/2014 15:00

«Սելեկտիվ աբորտների թվով Չինաստանից հետո Հայաստանը երկրորդ տեղում է»

ՄԱԿ-ի տվյալներով՝ սելեկտիվ աբորտների թվով Չինաստանից հետո Հայաստանը երկրորդ տեղում է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը:

«Վերջին հինգ տարիներին Հայաստանում հղիության արհեստական ընդհատման հետևանքով չի ծնվել 7.200 աղջիկ: 50 տարի անց Հայաստանում չի ծնվի 93.000 աղջիկ»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ ընտանիքներում կանանց ուղղակի ստիպում են գնալ հղիության արհեստական ընդհատման, քանի որ մտածում են՝ եթե երեխա են ունենում, ապա դա տղա պետք է լինի:

«Սա մի օր կբերի սերնդի շարունակության անհնարինության»,- ասաց նա:

Նա նաև անդրադարձավ մի խնդրի, որն այսօր արդեն գլուխ է բարձրացնում: Ըստ նրա՝ հայ աղջիկները շատ են տարվել կարիերայով և ընտանիք կազմելու ու երեխա ունենալու ժամանակ չունեն:
 

«Սելեկտիվ աբորտների թվով Չինաստանից հետո Հայաստանը երկրորդ տեղում է»