.jpg)
«Օկեան Էլզի» խումբը առաջարկում է ՆԱՏՕ-ին զորքեր մտցնել Ղրիմ
«Օկեան Էլզի» ռոք-խմբի առաջատար Սվյատոսլավ Վակարչուկն առաջարկել է Ղրիմ մտցնել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների զորքեր:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Վակարչուկը նշել է, որ Ղրիմի բնակիչները չպետք է մասնակցեն կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն:
Նրա խոսքով՝ հանրաքվեն ոչինչ չի տա և միայն կբարդացնի իրավիճակը:
Նշենք, որ մինչ այդ ՌԴ-ի մի շարք քաղաքներում չեղյալ են հայտարարվել «Օկեան Էլզի» խմբի համերգները: