Մալազիայից Պեկին թռչող ինքնաթիռը կորել է. Օդանավում եղել է 239 մարդ
08/03/2014 11:46

Մալազիայից Պեկին թռչող ինքնաթիռը կորել է. Օդանավում եղել է 239 մարդ

Ասիայի ամենախոշոր ավիաընկերություններից մեկը՝ Malaysia Airlines-ը հայտարարել է, որ կորցրել է կապը 239 ուղևոր տեղափոխող «Բոինգ» ինքնաթիռի հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Այն Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից ուղևորվել է Պեկին և պետք է տեղական ժամանակով 6.30-ին վայրէջք կատարեր:

Ինչպես հաղորդել են Չինաստանի իշխանությունները՝ իրենց օդային տարածքում «Բոինգ 777-200»-ը այդպես էլ չի երևացել: 

Ինքնաթիռում գտնվել է անձնակազմի 12 անդամ և 227 ուղևոր: Malaysia Airlines-ի գործադիր տնօրեն Ահմեդ Ջահարի Յախյան պատմել է, որ իրենք փորձում են պարզել օդանավի գտնվելու վայրը:

Թռիչքը իրականացնելուց 2 ժամ անց ինքնաթիռի օդաչուի հետ կապը կորել է, նրանք այդ պահին գտնվել են ծովի վրա:
 

Մալազիայից Պեկին թռչող ինքնաթիռը կորել է. Օդանավում եղել է 239 մարդ