Շումախերի բժիշկ. «Միխայելը շատ ծանր վիճակում է»
08/03/2014 17:12

Շումախերի բժիշկ. «Միխայելը շատ ծանր վիճակում է»

«Ֆորմուլա-1»-ի բազմակի չեմպիոն գերմանացի Միխայել Շումախերի բժիշկը հայտարարել է, որ մարզիկին կոմայից դուրս բերելու ելքեր գրեթե չկան և միայն հրաշքը կարող է փրկել Միխայելին: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը:

«Միայն հրաշքը կարող է փրկել Շումեխարին: Նա հիմա շատ ծանր վիճակում է»,- նշել է բժիշկը:

Հիշեցնենք, որ ցավալի միջադեպը տեղի էր ունեցել 2013 թ. դեկտեմբերի 29-ին: Մարզիկը շարունակում է մնալ կոմայի մեջ` գանգուղեղային ծանր վնասվածքով:
 

Շումախերի բժիշկ. «Միխայելը շատ ծանր վիճակում է»