Ամերիկացի սենատորները պահանջում են զրկել Ռուսաստանին ՖԻՖԱ-ի անդամությունից
08/03/2014 15:20

Ամերիկացի սենատորները պահանջում են զրկել Ռուսաստանին ՖԻՖԱ-ի անդամությունից

Ամերիկյան հանրապետական սենատորներ Մարկ Կերկն ու Դեն Կոուտուսը նամակ են գրել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերին` խնդրելով Ռուսաստանին զրկել աշխարհի ֆուտբոլի առաջնություններին մասնակցության իրավունքից:

«Մենք խնդրում ենք, որպեսզի դուք շտապ ՖԻՖԱ-ի արտահերթ նիստ հրավիրեք և քննարկեք Ռուսաստանին ՖԻՖԱ-ի անդամությունից հեռացնելու հարցը` զրկելով նրան աշխարհի 2018 թ. առաջնության անցկացման իրավունքից և հանելով այդ երկրի թիմին աշխարհի 2014 թ. առաջնության մասնակիցների շարքից: ՖԻՖԱ-ի կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն` «երկրի կամ մարդկանց նկատմամբ ցանկացած դիսկրիմինացիան արգելվում է և պատժվում անդամության դադարեցմամբ կամ լիարժեք հեռացմամբ»: Ինչպես գիտենք, Հարավսլավիան արդեն 1992 թ. Եվրոպայի և աշխարհի 1994 թ. առաջնություններում պատժվել է նման խախտման համար»,- նշված է նամակում, որը հրապարակվել է սենատորների պաշտոնական կայքում:

Ամերիկացի սենատորները պահանջում են զրկել Ռուսաստանին ՖԻՖԱ-ի անդամությունից