Հայ գերու հարցաքննությունը շարունակվում է
10/03/2014 12:29

Հայ գերու հարցաքննությունը շարունակվում է

Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների ու պատանդների հարցերով հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը «ANS PRESS»-ի հետ զրույցում հայտարարել է, որ մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացու հարցաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանը, նախնական տեղեկություններով, մառախուղի պատճառով հատել է սահմանը` հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Սայիլովը հաղորդել է, որ հարցաքննության վերաբերյալ մանրամասներ կհաղորդեն վաղը`մարտի 11-ին: 

Նախորդող հրապարակում՝ ԿԽՄԿ-ին դեռ չի հաջողվել հանդիպել հայ գերու հետ

Հայ գերու հարցաքննությունը շարունակվում է