.jpg)
Բա. «Մեր ճակատագիրը մեր ձեռքերում չէ»
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դեմբա Բան խոսել է Պրեմիեր լիգայում ընթացող չեմպիոնական մրցավազքի մասին: Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մեր ճակատագիրն ամենևին մեր ձեռքերում չէ, քանի որ «Մանչեսթեր Սիթին» բաց թողած խաղեր ունի: Եթե հաղթանակ տոնի ինչպես այդ հանդիպումներում, այնպես էլ առաջնության մյուս 12 տուրերի խաղերում, ապա հենց այդ թիմը կդառնա Անգլիայի չեմպիոն: Այնպես որ մեզ մնում է սպասել: Տեսնենք, թե ինչով այս ամենը կավարտվի»,- նշել է Բան: