.jpg)
Դավթյանը եզրափակեց լավագույն եռյակը
Չեխիայում կայացավ Եվրոպայի ձյուդոյի օլիմպիական վարկանշային միջազգային բաց մրցաշար, որին մասնակցեցին 40 երկրների 255 պատվիրակներ: Հայաստանը գործուղել էր 4 մարզիկ:
Առավել վստահ հանդես եկավ գյումրեցի 29-ամյա Հովհաննես Դավթյանը /60 կգ/: Նա 3 հաղթանակ տոնեց, մտավ կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն պարտվեց Բելառուսի ներկայացուցչին:
Բրոնզե մեդալի համար պայքարում մեր մարզիկը բացահայտ առավելությամբ պարտության մատնեց բուլղար Յանիսլավ Գերչևին և գրավեց երրորդ տեղը: