.jpg)
Էրդողան.Թուրքիան պատրաստ է պաշտպանել Ուկրաինայի ամբողջականությունը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական միասնականությունը, որոնք պետք է պաշտպանվեն:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, Էրդողանը ուկրաինական ճգնաժամը հեռախոսով քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Մինչ այդ Էրդողանը հայտարարել էր Թուրքիայի պատրաստակամության մասին` բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Ղրիմի թաթարներին:
Նախորդող հրապարակում՝ Թուրքիան առնվազն Ղրիմի հարցում հիմնական հակառուսական դերակատարներից է