Ուեսթի հետ ապրած ամեն տարվա համար Քարդաշյանը կստանա 1 մլն դոլար
10/03/2014 20:56

Ուեսթի հետ ապրած ամեն տարվա համար Քարդաշյանը կստանա 1 մլն դոլար

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ակտիվորեն պատրաստվում են իրենց հարսանիքին, որը կկայանա այս տարավա մայիս ամսին:
Մամուլում որոշ տեղեկություններ են հայտնվել նրանց ամուսնական պայմանագրի վերաբերյալ: Radar Online-ի տվյալներով՝ Քանյեi հետ ամուսնական յուրաքանչյուր տարվա համար Քիմի կարողությունը կավելանա 1 մլն դոլարով, սակայն ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 10 մլն դոլարը: Ըստ պայմանագրի՝ Քիմը կդառնա Bel Air-ի բնակարանի սեփականատեր, չնայած հաշիվները կվճարի Ուեսթը: Քարդաշյանը կկարողանա պահպանել Ուեսթից ստացած բոլոր թանկարժեք իրերն ու նվերները:

Քարդաշյանների ընտանիքի մասիn պատմող իրական շոուի շնորհիվ վաստակած, իր հագուստի հավաքածուից և գովազդներից ստացվող գումարները կհամարվեմ Քիմի սեփականությունը:

Նշվում է, որ ամուսնական պայմանագրի կազմման ընթացքը բավականին թեթև է անցել՝ առանց դրամատիկ բարդությունների: Ուեսթը նույնիսկ անհրաժեշտ չի համարել այս պայմանագրի առկայությունը:

«Այո, նա շատ է սիրում Քիմին: Բոլորովին այլ էր Քիմի նախկին ամուսնու՝ Քրիս Համֆրիսի դեպքում: Այն ժամանակ ամուսնական պայմանագրի կնքումը տևել է ամիսներ», - գրում է աղբյուրը:

Նշվում է, որ Ուեսթի կարողությունը գնահատվում է 100 միլիոն դոլար: Քարդաշյանի կարողությունը՝ 40 մլն:

«Զույգն այժմ կենտրոնացած է հարսանեկան արարողության նախապատրաստման վրա, նրանք երազում են մնացյալ կյանքը միասին անցկացնելու մասին: Քիմը խենթանում է Քանյեի համար և գիտի, որ դա հավերժ է: Չնայած նախկինում ունեցած անհաջող երկու ամուսնությունների՝ Քիմն այս ամուսնությանը վերաբերում է որպես իր միակի»,-հավելում է Radar Online-ը:
 

Ուեսթի հետ ապրած ամեն տարվա համար Քարդաշյանը կստանա 1 մլն դոլար