Պատրիսիա Կասի համերգը Երևանում (Լուսանկարներ)
10/03/2014 10:35

Պատրիսիա Կասի համերգը Երևանում (Լուսանկարներ)

Մարտի 9-ին առաջին անգամ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգասրահում հանդես եկավ հայտնի ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կասը:

Համերգի ընթացքում Պ. Կասը կատարեց «Կասը երգում է Պիաֆ» /«Kaas chante Piaf»/ ծրագիրը, որը 2013-ին ներկայացրել է Եվրոպայում:

Երգչուհին սկզբում հայտարարեց, որ ինքը և հայ հանդիսատեսը միգուցե իրար դեռևս լավ չեն ճանաչում, սակայն դահլիճում ներկաներից բացականչեցին, որ իրենք երգչուհուն լավ են ճանաչում և ողջ համերգի ընթացքում  ձայնակցում էին երգչուհուն:

Նա նաև անակնկալ մատուցեց հանդիսատեսին՝ բեմ հրավիրելով մի տղամարդու և համբուրելով նրան հանդիսատեսի աչքի առջև:

Պ. Կասը յուրաքանչյուր երգից առաջ զրուցում էր հանդիսատեսի հետ, բեմի վրա զգեստափոխվում և հարցնում հանդիսատեսի կարծիքը իր զգեստների մասին:

Վերջում հանդիսատեսը բուռն ծափահարություններով ուղեկցեց երգչուհուն:

Նշենք, որ համերգը կազմակերպվել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հովանավորությամբ, Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ:

 

Պատրիսիա Կասի համերգը Երևանում (Լուսանկարներ)