.jpg)
Սեյրան Օհանյանը անակնկալ այցելել է զորամասերից մեկը. Լուսանկարներ
Կիրակի օրը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերկացից առաջ անականկալ այցելել է ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.
«Նախարարը նախ հետևել է վերկացի ընթացքին, այնուհետև զինվորների նախաճաշին: Մասնակցել է և ստուգել կիրակնօրյա հատուկ օրակարգը, զինվորների հանգստի, զրույցների թեմաներին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին:
Նախարարը զրուցել է անձնակազմի հետ, ստուգել նաև պահակային ծառայությունը և տվել համապատասխան հանձնարարականներ:
Զորամասերում օրակարգը կիրակի օրը հագեցած է հետաքրքիր և ժամանցային բազում միջոցառումներով, որոնց ժամանակ զինվորները ոչ միայն հանգստանում են, այլ նաև զարգացնում իրենց հատուկ և ընդհանուր գիտելիքներն ու հմտությունները»:
Գրառմանը կից ներկայացված են նաև հետևյալ լուսանկարները.









