.jpg)
Շակիրա. Միակ մարդը, ում Պիկեն թույլ է տալիս ձեռք տալ ազդրերիս՝ Ռիհաննան է
Կոլումբիացի երգչուհի Շակիրայի քաղաքացիական ամուսինը՝ ֆուտբոլիստ Խերարդ Պիկեն, արգելել է կնոջը տղամարդկանց հետ նկարահանվել էրոտիկ տեսահոլովակներում:
Շակիրան ամուսնու այս արգելքին նորմալ է վերաբերվում.
«Ես դեմ չեմ նրա առողջ խանդին»,- ասել է երգչուհին:
Միաժամանակ, այս արգելքից հետո Շակիրան Ռիհաննայի հետ նկարահանվել է չափազանց էրոտիկ մի տեսահոլովակում, որը երկրպագուներն արդեն անվանել են «10% երաժշտություն, 90% մաքուր էրոտիկա»:
«Պիկեն դեմ է տղամարդկանց հետ էրոտիկային, այնպես որ ես տեսահոլովակ եմ նկարահանել կնոջ հետ: Միակ մարդը, ում ամուսինս թույլ է տալիս մոտենալ իմ ազդրերին՝ Ռիհաննան է»,- ասել է Շակիրան: