.jpg)
Վթար՝ Թալին-Երևան ավտոճանապարհի. Կա զոհ
Այսօր՝ ժամը 16.23-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Թալին-Երևան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին` «Նարեկ» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենանները: ՃՏՊ հետևանքով կա երկու տուժած և մեկ զոհ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: