.jpg)
Ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը. Քննարկվել են երկրի խնդիրներին վերաբերող հարցեր
Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ և ՀԱԿ ներկայացուցիչների փակ հանդիպումը:
Հանդիպումից հետո ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը լրագրողների հետ ճպազրույցում նշեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պետության խնդիրներին վերաբերող հարցեր.
«Երկիրը ծանր վիճակում է ու այդ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին հեռացնել ղեկավարությունից ու դեմոկրատական լեգիտիմ իշխանություն ընտրել»,- ասացին ՀԱԿ ներկայացուցիչներն ու դրական գնահատեցին հանդիպումը:
Նշենք, որ ԲՀԿ-ից հանդիպմանը ներկա են եղել Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը:
Նախորդող հրապարակում՝ Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման հրավեր է ստացել