.jpg)
Ո՞ր դեպքում Արտավազդ Ամիրյանը կվերադառնա. Life.panorama.am
Արդեն տևական ժամանակ է` հաղորդավար Արտավազդ Ամիրյանը չի երևում էկրաններին. վերջին անգամ նրան տեսել ենք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում` առավոտյան ծրագրում: Եվ, չնայած, որ նա` որպես հանդիսավար, հաճախ մասնակցում է տարբեր մշակութային միջոցառումների, երկրպագուները շարունակում են անհանգստանալ`ե՞րբ Արտավազդ Ամիրյանը կերադառնա հեռուստատեսություն:
Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ և տեղեկացել հեռուստատեսությունից հեռանալու պատճառների, հնարավոր վերադարձի հավանականության և նրա նոր աշխատանքի բնույթի մասին:
«Հեռուստաեթերում չերևալու հիմնական պատճառն իմ աշխատանքային փոփոխությունն է և զբաղվածությունը»,- պարզաբանեց Արտավազդ Ամիրյանը: Մեր այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ հաղորդավարությունն այս պարագայում դարձել է պակաս կարևոր աշխատանք, նա պատասխանեց, որ խոսքը կարևորի և անկարևորի մասին չէ. «Չէի ասի այդպես, քանի որ հեռուստատեսությունն ու հաղորդավարի մասնագիտությունն ինձ համար շատ հոգեհարազատ են, պարզապես, երբ անցնում ես աշխատանքի մեկ այլ վայրում, որը պակաս հետաքրքիր և հոգեհարազատ չէ, այդ ժամանակ առաջինն ինչ- որ չափով իր տեղն է զիջում երկրորդին»,-մեկնաբանեց Արտավազդը` տեղեկացնելով, որ այժմ ինքն աշխատում է Երևանի քաղաքապետարանում` Մշակույթի և տուրիզմի վարչությունում:
Նրա խոսքով` ի սկզբանե իրեն առաջարկել են աշխատել Էրեբունի վարչական շրջանում Մշակույթի, կրթության և սպորտի բաժնում, ինքը համաձայնվել է և երկու տարի աշխատելուց հետո տեղափոխվել Երևանի քաղաքապետարան: Ինչպես Արտավազդն է նշում, այս աշխատանքը ևս իրեն հոգեհարազատ է, քանի որ մոտ է մշակույթի ոլորտին: Մեր այն հարցին, թե որ դեպքում Արտավազդ Ամիրյանը կվերադառնա հեռուստատեսություն, վերջինս պատասխանեց. «Այն դեպքում միայն, երբ կունենամ որակով և հետաքրքիր գաղափարով հաղորդման առաջարկ, քանի որ ինձ համար կարևոր է որակը: Երկար ժամանակ չլինելով եթերում` կարծում եմ, որ պետք է վերադառնալ միայն այն ժամանակ, երբ վերադարձդ կլինի որակով և ասելիքով»:
«Դուք, ինչ-որ առումով, հիասթափվել եք ներկայիս հեռուստահաղորդումներից, այո՞, միգուցե դա՞ է եղել ձեր հեռանալու պատճառներից մեկը»,- հարցրինք մենք, ինչին ի պատասխան Արտավազդ Ամիրյանը նշեց, որ իրականում հեռանալու ոչ մի պատճառ չի եղել, առավել ևս հիասթափությունը. նրա պարագայում, ինչպե նշվեց, պատճառը պարզապես աշխատանքային կտրուկ փոփոխությունն էր: