Հնարավոր են փոփոխություններ ԱԺ էթիկայի հանձնաժողովի ղեկավար կազմում
11/03/2014 09:45

Հնարավոր են փոփոխություններ ԱԺ էթիկայի հանձնաժողովի ղեկավար կազմում

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովրդին» հայտնի է դարձել, որ առաջիկայում փոփոխություն է սպասվում ԱԺ էթիկայի հանձնաժողովի ղեկավար կազմում: Հանձնաժողովի նախագահ, ապա՝ ավելի ուշ փոխնախագահ է դառնալու ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Այժմ այս պաշտոնը զբաղեցնում է ԱԺ պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

«Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում Դ. Հարությունյանը հաստատել է այս փաստը՝ նշելով, որ նման որոշում կայացնելու պատճառն իր աշխատանքային ծանրաբեռնվածությունն է:
 

Հնարավոր են փոփոխություններ ԱԺ էթիկայի հանձնաժողովի ղեկավար կազմում