.jpg)
Արթուր Դավթյանը գրավել է առաջին տեղը
10 երկրների 73 պատվիրակներ հանդես են եկել Ռիգայում անցկացված սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարին: Հայաստանից մասնակցել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հայաստանի 2013 թ. 10 լավագույն մարզիկների ցանկում իր արժանի տեղը զբաղեցրած Արթուր Դավթյանը:
Վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի սանը գերազանցել է սպասելիքները: Նա կայուն ելութներ է ունեցել բոլոր 6 մրցաձևերում և բազմամարտում գրավել առաջին տեղը: Արթուրը վաստակել է 87 միավոր, 2 ,5 միավորով բարելավել իր նախկին լավագույն արդյունքը և սահմանել է անձնական նոր ռեկորդ:
Երևանցի 22-ամյա մարզիկը գերազանց մրցելույթներ է ունեցել նաև առանձին գործիքների եզրափակչում: Նա առաջինն էր նժույգաթափեր, օղակներ, զուգափայտժ, պտտաձող մրցաձևերում, իսկ ազատ վարժություններում և հենացատկերում գրավել է երկրորդ տեղը:
Մարտի 15-ին ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը կմեկնի Քաթար: Այնտեղ թիմը 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի տանտերերի ընտրանու հետ, որը գլխավորում է ԽՍՀՄ չեմպիոն, Ալբերտ Ազարյանի դպրոցի սան, երևանցի Էդվարդ Գևորգյանը: Այնտեղ մեր մարզիկները կմասնակցեն մարտի 25-30-ը կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: