.jpg)
ԵՄ-ն պատրաստ է օժանդակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԼՂ հիմնախնդրի կարգավորման պրոցեսին: Այս մասին, «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
«ԼՂ բանակցային պրոցեսը ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Սակայն մենք պատրաստ ենք օժանդակել համանախագահներին և հնարավորության դեպքում օգնել` առաջ տանելու ԵԱՀԿ ՄԽ համանախագների միջնորդությամբ ընթացող պրոցեսը»,- ասել է նա: