«ԱԺ ոչ իշխանական ուժերի խորհրդակցությունները քաղաքական խաղեր են»
11/03/2014 13:07

«ԱԺ ոչ իշխանական ուժերի խորհրդակցությունները քաղաքական խաղեր են»

ԱԺ ոչ իշխանական ուժերի միջև խորհրդակցությունների անցկացումը քաղաքական խաղ է, որի նպատակը մինչ հաջորդ ընտրական փուլ մարզավիճակի պահպանումն է: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքով` ոչ իշխանական ուժերը ևս գիտակցում են, որ չեն կարող հասնել կառավարության հրաժարականին, քանի որ խորհրդարանում թելադրող է ԱԺ մեծամասնությունը, որը ձևավորել է այդ կառավարությունը:

«Ես կարծում եմ, որ ոչ իշխանական ուժերը ավելի շատ իրենց առաջ խնդիր են դրել ընտրազանգվածի կողմից չմոռացվելու հարցը և ամեն ինչ անելու են համոզելու, որ կենսունակ են ու իրենց հետ արժե հույսեր պահպանել»,- հավելեց նա:

«ԱԺ ոչ իշխանական ուժերի խորհրդակցությունները քաղաքական խաղեր են»