Անհաջող կատակի հեղինակը մուրացկան տղամարդու համար 34.000 դոլար է հավաքել
11/03/2014 19:07

Անհաջող կատակի հեղինակը մուրացկան տղամարդու համար 34.000 դոլար է հավաքել

Youtube պորտալում MagicofRahat անունով գրանցված  օգտատերը հայտնի է իր կատակներով ու մարդկանց անակնկալի բերելու ունակությամբ: Նա խաբում է պատահական մարդկանց, նկարահանում նրանց արձագանքն ու տեղադրում իր վիդեոբլոգում: Նրա վերջին կատակը, սակայն, անկանխատեսելի ընթացք է ստացել: Նա որոշել է կատակել անօթևան մի տղամարդու հետ, ում արդյունքում հուսահատության է հասցրել: Տղամարդը սկսել է արտասվել։ Այս պատմությունը ցնցել է հայտնի կատակասերին և նա որոշել է օգնել իր «զոհին»:

MagicofRahat-ի անօթևան տղամարդուն ասել է, որ գումարի փոխարեն նրան վիճակահանության տոմս կտա, որն էլ, իբր, արդյունքում շահում է 1000 դոլար: Բնականաբար՝ տոմսը իրական չի եղել, սակայն մուրացիկ տղամարդու երջանկությունն այնքան անկեղծ է եղել, որ նա սկսել է արտասվել ու առաջարկել է MagicofRahat-ին շահումի կեսը: Մեկ շաբաթվա ընթացքում այս տեսանյութը դիտվել է գրեթե 13 մլն անգամ:

Տղամարդու բարությունից ցնցված MagicofRahat-ը որոշել է օգնել նրան՝ այս անգամ իրականում:  Նա Fundly կայքում հաշիվ է բացում մուրացկանի անունով, որտեղ ցանկացած մարդ կարող է գումար փոխանցել։ Արդյունքում` MagicofRahat-ը հավաքել է 34.000 դոլար, որը փոխանցել է անօթևան տղամարդուն:

Անհաջող կատակի հեղինակը մուրացկան տղամարդու համար 34.000 դոլար է հավաքել