.jpg)
Իսպանական ԶԼՄ-ներ. «Բարսելոնն» այլևս չի վստահում Մարտինոյին
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն կլքի կատալոնյան թիմը: Այս մասին տեղեկացնում են իսպանական մի շարք ԶԼՄ-ները:
Մասնավորապես «Fichajes»-ը գրում է, որ տեղեկատվությունը հաստատել է ակումբի ղեկավարությունը, քանի որ նրանք այլևս չեն վստահում արգենտինացի մասնագետին, ով նույնպես չի ցանկանում շարունակել աշխատանքն այս թիմում:
Նշվում է, որ մոտակա ժամանակաշրջանում կողմերը կավարտեն բանակցությունները և կխզեն պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2015 թ.-ը: