Ամասիա գյուղի տներից մեկի տանիքում դիակ  է հայտնաբերվել
11/03/2014 10:38

Ամասիա գյուղի տներից մեկի տանիքում դիակ է հայտնաբերվել

Մարտի 10-ին` ժամը 21.48-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղում` տան տանիքում, հայտնաբերվել է դիակ, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարար­ների օգնու­թյունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի թիվ 24 կիսակառույց տան երկրորդ հարկում հայտնաբերվել է Ս. Ա.-ի (մոտ 50 տարեկան) դին:

Հրշեջ-փրկարաները դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
 

Ամասիա գյուղի տներից մեկի տանիքում դիակ է հայտնաբերվել