Արմենակյան փողոցում քարաթափման վտանգ կա
11/03/2014 18:34

Արմենակյան փողոցում քարաթափման վտանգ կա

Այսօր՝ ժամը 13.26-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Արմենակյան փողոցի թիվ 33 տան մոտակա սարալանջից առկա է քարաթափման վտանգ:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ առկա է մի քանի տարբեր չափերի քարերի ընկնելու վտանգ. քարաթափման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարներն իրականացրել են քարաթափման աշխատանքներ: 

Արմենակյան փողոցում քարաթափման վտանգ կա