Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
11/03/2014 13:46

Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը և դրան հարակից մեծ թվով օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 2-ը, ձեռնպահ 37 պատգամավոր:

Նշենք, որ այս նախագծով քննչական կոմիտե կստեղծվի, որի կազմում գործելու էին ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական մարմինները: 

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ կոմիտեն պետք է ղեկավարի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Նախորդող հրապարակումներ՝ Երբ Աղվան Հովսեփյանը դառնա երիտասարդ թոշակառու, կսկսի պայքարել. Փաշինյան

Աղվան Հովսեփյանը կղեկավարի միասնական քննչական մարմնի հանձնաժողովը

Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց