.jpg)
Սիսե. «Իբրահիմովիչին չի բավականացնում համեստությունը»
«Բաստիայի» հարձակվող Ջիբրիլ Սիսեն պատմել է իր և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի հարաբերությունների մասին: Տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Ես Իբրայի երկրպագուն չեմ: Այն, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, ամենևին չի նշանակում, որ պետք է մարդկանց վերևից նայի ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերի նրանց նկատմամբ, ովքեր իր նման տաղանդավոր չեն:
Խաղադաշտում նա ինձ որոշ բաներ ասաց, որոնցից, անկեղծ ասաց, նյարդայնացա: Իբրահիմովիչին չի բավականացնում համեստությունը: Գիտեմ, ես նրա համար ոչինչ եմ և նա հաշվի չի առնի իմ կարծիքը, բայց դա էական չէ»,- նշել է Սիսեն: