.jpg)
Հայրն ամեն օր հաշմանդամ որդուն շալակած դպրոց է տանում՝ անցնելով 30 կմ
Չինաստանի Սիչուան նահանգի 40-ամյա բնակիչ Յու Քսուկանը ամեն օր որդուն շալակած անցնում է 30 կիլոմետր: Բանն այն է, որ տղան չի կարողանում քայլել, իսկ նրա դպրոցը շատ հեռու է: Հայրը, թեև շատ է հգնում, բայց մտադիր չէ զիջել: «Իմ որդին ֆիզիկական խնդիր ունի, բայց ունակ է սովորել ու բոլորի նման պետք է սովորի»,- նրա խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: Տղամարդն ուրիշ օգնական չունի, նա որդու հետ մենակ է ապրում, իսկ կինը ընտանիքից 9 տարի առաջ հեռացել է:





