Ուորլիք. Հույս ունենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս
11/03/2014 12:03

Ուորլիք. Հույս ունենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր Twitter-յան միկրոբլոգում հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամսվա ընթացքում: Համանախագահը մասնավորապես գրել է. 

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամսվա ընթացքում: Միայն նրանք կարող են լուծել ամենաբարդ խնդիրները`  խաղաղության հասնելու համար»:

Ավելի ուշ ամերիկացի համանախագահն իր Twitter-ում ևս մեկ գրառում է կատարել.

«Ես լսել եմ մտահոգություններ, որ քանի դեռ ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, իրավիճակը կարող է լարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պե՞տք է մտահոգվենք»,- գրել է Ուորլիքը: 

Ուորլիք. Հույս ունենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս