Տեղումները դեռ կշարունակվեն. Օդի ջերմաստիճանը կնվազի
11/03/2014 10:45

Տեղումները դեռ կշարունակվեն. Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում մարտի 11-ին, 12-ին` օրվա երկրորդ կեսին, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ. մարտի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 11-14-ը կնվազի 2-4 աստիճանով:
 

Տեղումները դեռ կշարունակվեն. Օդի ջերմաստիճանը կնվազի