Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել է Բաքվում գտնվող ՀՀ քաղաքացիներին
12/03/2014 19:18

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել է Բաքվում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասնեյակի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գտնվող 7 ՀՀ քաղաքացիների հետ, այդ թվում` վերջերս սահմանը հատած Արսեն Խոջայանի հետ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Նա նշեց, որ Արսեն Խոջայանից բացի, ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Հակոբ Ինջիղուլյանի և 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքի հետ:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ, տեսակցման շրջանակներում, նամակներ են փոխանակվել: 

Նախորդող հրապարակումներ՝ Գյուղապետ. Ենթադրում ենք, որ Արսեն Խոջայանին սահմանի մոտից տարել են

 Գերի ընկած Արսեն Խոջայանի հարցով սկսել է զբաղվել Կարմիր խաչը

Գերեվարված երիտասարդը Մամիկոն Խոջոյանի ազգականն է

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել է Բաքվում գտնվող ՀՀ քաղաքացիներին