OK. Քեյթ Միդլթոնը երկվորյակների է սպասում
12/03/2014 18:42

OK. Քեյթ Միդլթոնը երկվորյակների է սպասում

Մեծ Բրիտանացի դքսուհի Քեյթ Միդլթոնը կրկին երեխայի է սպասում: Այս անգամ նա երկվորյակների է սպասում: Այս մասին գրել է «ОК» ամսագիրը: Դքսուհու մտերիմներից մեկն ասել է, որ նա երազում է աղջիկ ունենալ:

Քեյթի հղիության մասին լուրերը դեռ պաշտոնական չեն: Բուքինգհեմյան պալատը նախընտրում է գաղտնի պահել այս իրադարձությունը:

Նշենք, որ Քեյթի և արքայազն Ուիլյամի առաջնեկը՝ Ջորջ Լուի Ալեքսանդրը, ծնվել է 2013թ. հուլիսի 22-ին:

Ամսագիրը նշում է նաև, որ այժմ զույգը կարճատև հանգստի է մեկնել և Անգլիայում չէ:
 

OK. Քեյթ Միդլթոնը երկվորյակների է սպասում