.jpg)
Lenta.ru-ի գլխավոր խմբագիրը հեռացվել է աշխատանքից
Lenta.ru գործակալության գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոն ազատվել է աշխատանքից, պատճառները հայտնի չեն: Այս մասին գրում է kp.ru-ն:
Գործակալության նոր գլխավոր խմբագիր է նշանակվել Ալեքսեյ Գորեսլավսկին:
1999-ից սկսած, երբ հիմնադրվել է գործակալությունը, Գալինա Տիմչենկոն աշխատել է Lenta.ru-ում , իսկ 2004-ից ղեկավարել է այն:
Իսկ ահա նորանշանակ գլխավոր խմբագիր Ալեքսեյ Գորեսլավսկին «Афиша-Рамблер-SUP» միացյալ ընկերությունում աշխատում է 2013-ից` զբաղեցնելով արտաքին հաղորդակցությունների գծով գլխավոր փոխտնօրենի պաշտոնը:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս որոշմանը նախորդել էր ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզորի» նախազգուշացումը գործակալությանն` ուկրաինական ազգայնական «Պրավիյ սեկտոր» շարժման առաջնորդներից Անդրեյ Տարասենկոյի հետ հարցազրույցի հրապարակման վերաբերյալ: