.jpg)
Թոմաս Մյուլլեր. «Լոնդոնյան թիմը գերադասեց նստել պաշտպանությունում»
«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերն իր կարծիքն է հայտնել թիմի` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու վերաբերյալ:
«Կարծում եմ` առաջին իսկ րոպեներից հստակ ցուցադրեցինք մեր մտադրությունները: Եթե անկեղծ, «Արսենալից» առավել հարձակողական ֆուտբոլ էի սպասում, սակայն լոնդոնյան թիմը գերադասեց նստել պաշտպանությունում և սպասել հակագրոհի հնարավորությանը: Իմ կարծիքով` մենք ավելի շատ էինք արժանի հաղթանակի, սակայն երկրորդ խաղակեսում «Արսենալը» նույնպես մի շարք գոլային պահեր ստեղծեց: Իհարկե, գլխավորն այն է, որ մենք դուրս եկանք հաջորդ փուլ»,- Մյուլլերի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երկու հանդիպման ընդհանուր արդյունքով «Արսենալը» «Բավարիային» զիջել է 1:3 հաշվով: