.jpg)
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներն ընդունվեցին
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խնդրանքով 20 րոպե ընդմիջումից հետո ԱԺ-ում քվեարկության դրվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Հիշեցնենք, որ օրենքի համաձայն, թունդ ալկոհոլային խմիչնքների գովազդը կթույլատրվի ժամը 22:00-ից մինչև 06:00-ն:
Այսպես` օրինագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ` 2 պատգամավոր:
Իսկ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն նախատեսող փաթեթին, որով Հանրային հեռուստատեսությանն արգելվում է գովազդի ցուցադրումը, կողմ քվեարկեց 85 պատգամավոր, դեմ` 5, ձեռնպահ` 18 պատգամավոր:
Նշենք, որ քվեարկությունից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդրեց ԱԺ նախագահին մեկ անգամ ևս ցուցադրել քվեարկության պատկերը, քանի որ ոչ իշխանական ԲՀԿ-ն և և ընդդիմադիր ուժերը չէին քվեարկել:
Նախորդող հրապարակումներ՝ Արծվիկ Մինասյանը՝ ալկոհոլի գովազդի մասին. Մի քանի անհատի շահի հարցն է
Սամվել Ֆարմանյանը՝ ալկոհոլի գովազդի մասին. Պետք չի դոգմաներով առաջնորդվել