Վարորդը գողացել է ուղևորուհու պայուսակը
12/03/2014 17:46

Վարորդը գողացել է ուղևորուհու պայուսակը

Մարտի 11-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արման Պ.-ին:

Նա խոստովանել է, որ մարտի 9-ին Բագրատունյաց փողոցի թիվ 3 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ գողացել է իր ուղևորուհու ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, անձրևանոց, շպարման պարագաներ և այլ իրեր:

Ոստիկանությունից հայտնում են, որ տարվում է հետաքննություն:  

Վարորդը գողացել է ուղևորուհու պայուսակը