.jpg)
12/03/2014 20:15
Պակիստանցին մեկ րոպեում 155 ընկույզ է կոտրում գլխով (Տեսանյութ)
Պակիստանի բնակիչ Մուհամմադ Ռաշիդը մեկ րոպեի ընթացքում գլխով կոտրել է 155 ընկույզ: Այս մասին գրում է lenta.ru-ն։
Միջոցառումը կայացել է Փունջաբում՝ երիտասարդական փառատոնի շրջանակում, իսկ գրանցված արդյունքը դարձել է համաշխարհային ձեռքբերում, որը կարող է գրանցվել նաև Գինեսի ռեկորդների գրքում:
Աղբյուրը նշում է, որ Մուհամմադ Ռաշիդը զբաղվում է մարտարվեստներով: