Ոչ իշխանական ուժեր չկան. կա 3 ընդդիմադիր և 1 այլընտրանքային ուժ. Աշոտյան
13/03/2014 10:08

Ոչ իշխանական ուժեր չկան. կա 3 ընդդիմադիր և 1 այլընտրանքային ուժ. Աշոտյան

Երեկ «168 Ժամի» թղթակիցը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է նա վերաբերում ոչ իշխանական չորս ուժերի հանդիպումների շարքին, արդյոք նրան չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ընդդիմադիր ուժերի հետ:

Նախ Ա. Աշոտյանը նշել է. «Ոչ իշխանական ուժեր չկան. կա երեք ընդդիմադիր և մեկ այլընտրանքային ուժ: Քաղաքական տեսանկյունից սխալ է ոչ իշխանական ուժ ասելը՝  կա մեկ այլընտրանք, երեք՝ ընդդիմություն»:

Հարցին՝ արդյոք ոչ իշխանական ուժերի հանդիպումները սպառնալիք չե՞ն հանդիսանում իշխանության կորստի համար, Արմեն Աշոտյանը պատասխանել է, թե իշխանության կորստի սպառնալիք կա ցանկացած ժողովրդավար երկրում՝ ընտրություններով պայմանավորված, և դա է պատճառը, որ քաղաքական ուժերը ընտրությունների ժամանակ պայքարում են հաղթանակի հասնելու համար:
 

Ոչ իշխանական ուժեր չկան. կա 3 ընդդիմադիր և 1 այլընտրանքային ուժ. Աշոտյան