«Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն հնարավոր է վաղը հանդիպեն
13/03/2014 15:31

«Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն հնարավոր է վաղը հանդիպեն

Վաղը, ամենայն հավանականությամբ, «Ժառանգություն» կուսակցության անդամները կհանդիպեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նրա կուսակիցներին:

Aysor.am-ի աղբյուրների համաձայն՝ այս պահին քննարկվում է հանդիպման վերաբերյալ մի քանի տեխնիկական հարց:

Ինչ վերաբերում է հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությանը, ապա այդ առումով դեռ վերջնական որոշում չկա:

Հիշեցնենք, որ վերջին շրանջում  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում հանդիպումներ քաղաքական ուժերի մասնակցությամբ:

Նշենք, որ Ծառուկյանի հետ արդեն հանդիպել են ՀՅԴ և ՀԱԿ ներկայացուցիչները:

Նախորդող հրապարակումներ՝ Ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը. Քննարկվել են երկրի խնդիրներին վերաբերող հարցեր

Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման հրավեր է ստացել


 

«Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն հնարավոր է վաղը հանդիպեն