.jpg)
Ղրիմի հանրաքվեին հետևելու համար գրանցվել է 21 երկրի 50 դիտորդ
Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման ընտրական հանձնաժողովը այս պահին գրանցել է 50 դիտորդ աշխարհի 21 երկրից:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը հայտարարել է, որ իրենք գրանցել են 50 դիտորդի Իսրայելից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայի, Հունաստանից և այլ երկրներից:
Նրա խոսքով՝ դիտորդների թվում են լինելու նաև Արևմտյան և Արևելյան Եվրոպայից պատգամավորներ և Եվրոպական խորհրդարանի անդամներ:
Մալիշևը հավելել է, որ դիտորդների գրանցման գործընթացը այս պահին շարունակվում է:
Նշվում է, որ Ղրիմում մարտի 16-ին կայանալու է թերակղզու հետագա կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Ղրիմի խորհրդարանը արդեն իսկ կողմ է քվեարկել՝ Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու օրինագծին: Կիևի իշխանությունները և Արևմուտքը հայտարարել են, որ չեն ճանաչելու Ղրիմի հանրաքվեի օրինականությունը: