Ղրիմի բնակիչներին անվճար կտրամադրվեն ռուսական անձնագրեր
13/03/2014 20:18

Ղրիմի բնակիչներին անվճար կտրամադրվեն ռուսական անձնագրեր

Ղրիմի խորհրդարանի առաջնորդ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ղրիմի բնակիչներին անվճար կտրամադրեն ռուսական անձնագրեր այն դեպքում, եթե հանրաքվեի արդյունքում նրանք կողմ արտահայտվեն Ղրիմը Ռուսաստանին միացնելուց: Այս մասին գրում է ria.ru-ն:

«Ղրիմն ինքն իր վրա կվերցնի անձնագրերի տրամադրման բոլոր ծախսերը»,- ասել է Կոնստանտինովը:

Ավելի վաղ Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը հայտարարել էր, որ այն բնակիչներն, ովքեր չեն ստանա ռուսական անձնագրեր՝ չեն կարողանա ստանալ սոցիալական նպաստներ, այդ թվում՝ թոշակներ ու աշխատավարձեր:

Նախորդող հրապարակում՝ Ղրիմի հանրաքվեին հետևելու համար գրանցվել է 21 երկրի 50 դիտորդ
 

Ղրիմի բնակիչներին անվճար կտրամադրվեն ռուսական անձնագրեր