ԵԽ-ն հաստատեց Ուկրաինային 11 մլրդ եվրոյի օգնություն հատկացնելու առաջարկը
13/03/2014 19:11

ԵԽ-ն հաստատեց Ուկրաինային 11 մլրդ եվրոյի օգնություն հատկացնելու առաջարկը

Եվրախորհրդարանը հաստատեց Ուկրաինային 11 մլրդ եվրոյի օգնություն հատկացնելու մասին առաջարկը: Այս մասին գրում է rosbalt.ru-ն:

«ԵԽ-ն ողջունում է ուկրաինական կառավարության բարեփոխումների ծրագիրը, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական ու սոցիալական հարթությունները: ԵԽ-ն ողջունում է Եվրահանձնաժողովի՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին առաջարկը»,- ասված է ԵԽ ընդունած հռչակագրում:

Հիշեցնենք, որ Ուկրաինային օգնություն հատկացնելու պատրաստակամության մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է մարտի 5-ին:

Բարոզուի խոսքով՝ այդ գումարը կհատկացվի Եվրամիության բյուջեից և եվրոպական ֆինասական ինստիտուտների բյուջեներից:

Նախորդող հրապարակումներ՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպան. Մեզ ԱՊՀ-ի նման կառույց պե՞տք է

Ուկրաինան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրի մարտի վերջին
 

ԵԽ-ն հաստատեց Ուկրաինային 11 մլրդ եվրոյի օգնություն հատկացնելու առաջարկը