Ալեքսանյանը չգիտեր` ինչպես գտնել Կարեն Մկրտչյանին
13/03/2014 09:32

Ալեքսանյանը չգիտեր` ինչպես գտնել Կարեն Մկրտչյանին

«168 Ժամի» տեղեկացմամբ` երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել է, որ պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել դերասան Կարեն Մկրտչյանին:

Հիշեցնենք, որ Կ. Մկրտչյանն անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել և այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի:

Սամվել Ալեքսանյանը, սակայն ասել էր, որ չգիտի, թե ինչպես գտնի Կ. Մկրտչյանին, որպեսզի կարողանա գումար փոխանցել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սամվել Ալեքսանյանը 5000 դոլար է փոխանցել Կարեն Մկրտչյանին:

Հիշեցնենք, որ Կ. Մկրտչյանը պատրաստվում է բուժում ստանալու ահմար այս շաբաթ մեկնել Գերմանիա:
 

Ալեքսանյանը չգիտեր` ինչպես գտնել Կարեն Մկրտչյանին