Առաջիկայում կսկսվեն Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները
13/03/2014 20:00

Առաջիկայում կսկսվեն Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները

Մարտի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի մամլո դիվանից: 

Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց խորհրդի անդամներին այն նվիրումի և հանձնառության համար, որ նրանք դրսևորում են Մայր Աթոռի առջև ծառացած խնդիրների լուծման և Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորման համար:

Ժողովի նիստերն ատենապետեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ժողովին Նորին Սրբությունը ԳՀԽ անդամներին ներկայացրեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ուղղությամբ ձեռնարկված քայլերը` տեղեկացնելով, որ տաճարի ուսումնասիրման և ամրակայման նախագծային աշխատանքներն ավարտին են մոտեցել և առաջիկային պիտի սկսվեն շինարարական աշխատանքները:

Վեհափառ Հայրապետը հայտնեց, որ ներկայիս աշխատանքներ են տարվում նաև Մայր Տաճարի նորոգության համար անհրաժեշտ գումարի հայթայթման ուղղությամբ: 

Առաջիկայում կսկսվեն Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները