ԱԺ էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը կգումարվի մարտի 17-ին
13/03/2014 13:01

ԱԺ էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը կգումարվի մարտի 17-ին

ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մարտի 17-ին` ժամը 10-ին,  կգումարի այս տարվա ընթացքում իր առաջին նիստը:

Օրակարգում «Եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների, Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի, ինչպես նաև` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի  դիմումները:

Նշենք, որ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է Հանրապետական խմբակցության ղեկավար Հովհաննես Սահակյանը, իսկ անդամները` ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից` Աղվան Վարադանյանը, «Ժառանգությունից»` Թևան Պողոսյանը:

Նախորդող հրապարակում՝ Եզդիներն՝ ընդդեմ Մանվել Բադեյանի

 

ԱԺ էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը կգումարվի մարտի 17-ին