Բակո Սահակյանը ցավակցել է Ռոլես Աղաջանյանի ընտանիքին
13/03/2014 13:08

Բակո Սահակյանը ցավակցել է Ռոլես Աղաջանյանի ընտանիքին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ռոլես Աղաջանյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել վերջինիս ընտանիքին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Նախագահի մամուլի գրասենյակից: Ուղերձում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա մեր ժողովրդի արժանավոր զավակ, հասարակական և քաղաքական գործիչ Ռոլես Գեորգիի Աղաջանյանի ողբերգական մահվան մասին:

Ռոլես Աղաջանյանը Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, կանգնած է եղել մեր գոյապայքարի ակունքներում և ծանրակշիռ ավանդ է ունեցել մեր ժողովրդի՝ ազատության հասնելու նվիրական ձգտումների իրականացման գործում, ակտիվորեն մասնակցել է մեզ պարտադրված պատերազմին, հաղթանակների և անկախ պետականության կերտմանը:

Նա եղել է հարազատ ժողովրդին նվիրված անձնավորություն, համեստ, բարի և հավատարիմ ընկեր:

Հայրենիքն արժանվույնս է գնահատել Ռոլես Աղաջանյանի վաստակը` պարգևատրելով նրան պետական բարձր պարգևներով:

Անդառնալի կորստի այս ծանր պահին ԼՂՀ իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն և ոգու կորով:

Ռոլես Աղաջանյանի հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»: 

Բակո Սահակյանը ցավակցել է Ռոլես Աղաջանյանի ընտանիքին