.jpg)
Ավտովթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին. 3 մարդ հոպիտալացվել է
Այսօր՝ ժամը 15.20-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1987 թ. ծնված Մ. Պ.-ը, ուղևոր՝ 1959 թ. ծնված Մ. Ն.-ը և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1987 թ. ծնված Շ. Մ.-ը հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը: