.jpg)
13/03/2014 12:07
Նախարարի անակնկալ այցերը զորամասեր կշարունակվեն
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շարունակելու է անակնկալ այցեր կատարել ՊՆ ենթակայության տակ գտնվող զորամասեր և մարտական դիրքեր: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին այցերի վերաբերյալ մանրամասներ չի կարող հաղորդել, սակայն առաջիկայում այդ մասին հավելյալ տեղեկատվություն կհաղորդվի: