Երեք միջոց՝ մեջքի գեղեցիկ մաշկ ունենալու համար
13/03/2014 20:49

Երեք միջոց՝ մեջքի գեղեցիկ մաշկ ունենալու համար

Մեջքի հատվածում գեղեցիկ մաշկ ունենալու համար պետք է պարբերաբար կատարել հետևյալ երեք գործողություններ.

1․ Առաջին հերթին ձեզ անհրաժեշտ է չոր մազիկներով խոզանակ: Դրանով շաբաթվա ընթացքում 2 անգամ՝ ցնցուղի ժամանակ, մաքրեք ձեր մաշկը: 

2․Մաշկի մաքրումից հետո այն պետք է խոնավեցնել: Օգտագործեք որակյալ ու, ցանկալի է, բնական հիմք ունեցող քսուկներ: Ընդ որում, քսուկները կարող եք տարածել մաշկի վրա հատուկ՝ մերսող ձեռնոցների օգնությամբ:

 

3․Մեջքի մաշկին առողջ տեսք կտա նաև մաշկի առողջ գույնը: Մաքրումից հետո կարող եք օգտագործել հատուկ տոնային կրեմներ: Բայց դրանց չարաշահումը ցանկալի չէ: 

Երեք միջոց՝ մեջքի գեղեցիկ մաշկ ունենալու համար