Վարդենյաց լեռնանցքում ու մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում
13/03/2014 18:25

Վարդենյաց լեռնանցքում ու մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում

Այսօր ժամը 17:30-ի դրությամբ, Հրազդանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղում է ձյուն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն մամուլի ծառայությունից: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
 

Վարդենյաց լեռնանցքում ու մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում