.jpg)
Տեր-Պետրոսյանը Հրիսթեային է ներկայացրել երկրի ներքաղաքական իրավիճակը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում, պարոն Հրիսթեայի խնդրանքով, Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հնարավոր զարգացումները` նշելով, որ Հայաստանում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման անհրաժեշտ պայմանը երկրում օրինակարգ իշխանության հաստատումն է:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների խնդիրներին և դրանց հնարավոր ազդեցությանը հայաստանյան զարգացումների վրա:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ Դիրք Լորենցը, Անդրեյ Դիդենկոն, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը: